Պյանիչը կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր կստորագրի թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ավելի վաղ նշվում էր, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին»: Ըստ լուրերի` «Սիթին» նույնիսկ 50 միլիոն եվրո է առաջարկել խաղացողին ձեռք բերելու համար, բայց թուրինյան կողմը մերժել է:

Իտալիայի անցած առաջնությունում բոսնիացի խաղացողն անցկացրել է 31 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում: