Պաշտոնական. Աշրաֆ Հակիմին կխաղա Դորտմունդի «Բորուսիայում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին գալիք երկու մրցաշրջանը վարձավճարի հիմունքներով կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած մրցաշրջանում 19-ամյա Հակիմին անցկացրել է 9 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ: Վերջինս Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում մասնակցեց նաև Աշխարհի առաջնությանը: