Պաշտոնական. Մահրեզը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Ռիյադ Մահրեզը վերջապես հասավ իր նպատակին` տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը: «Լեսթերի» արդեն նախկին ֆուտբոլիստը «Սիթիի» հետ ստորագրել է հինգ տարվա պայմանագիր, հանդես է գալու «26» համարի մարզաշապիկով:

- Ուրախ եմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար: Այս թիմը հիանալի ֆուտբոլ է խաղում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Նա նախընտրում է հարձակվողական ֆուտբոլ, ինչը ինձ դուր է գալիս: Անցած մրցաշրջանում թիմը հիանալի հանդես եկավ: «Սիթին» փոխում է անգլիական ֆուտբոլը և ես ցանկանում եմ լինել այս թիմի մի մասը,- ասել է Մահրեզը: