Կլեման Լանգլեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Սևիլիայի» պաշտպան Կլեման Լանգլեն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է Mundo Deportivo պարբերականը:

Աղբյուրի հաղորդման համաձայն` տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարեն վաղը` հուլիսի 12-ին: Կատալոնական ակումբը ֆրանսիացի տրանսֆերի համար վճարելու է 35 միլիոն եվրո:

Իսպանիայի անցած առաջնությունում 23-ամյա Լանգլեն անցկացրել է 35 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: