Պաշտոնական. Յարմոլենկոն տեղափոխվեց «Վեստ Հեմ»

Ուկրաինացի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեստ Հեմում»: Այս մասին հայտնում է Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Յարմոլենկոն Գերմանիա էր տեղափոխվել 2017 թվականին Կիևի «Դինամոյից»: Անցած մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: