ՈՒԵՖԱ-ն կրկին կքննի «Պարի Սեն Ժերմենի» և ֆինանսական ֆեյր-փլեյի մասին գործը

ՈՒԵՖԱ-ն կրկին կարող է պատժամիջոցներ կիրառել «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ։

CFCB-ն, որը վերահսկում է Եվրոպայի ակումբների ֆինանսական վիճակը, մտադիր է կրկին քննել ֆրանսիական ակումբի վերաբերյալ գործը փակելու որոշումը։ Ակումբին կասկածում էին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։

Նախկինում գործը փակել էին, որովհետև «Պարի Սեն Ժերմենը» կատարել էր ՈՒԵՖԱ-ի ներկայացրած պայմանները, սակայն CFCB-ի նախագահը որոշել է վճիռը քննարկման ուղարկել բողոքարկման հանձնաժողով։