Յոահիմ Լյովը կշարունակի մարզել Գերմանիայի հավաքականը

Աշխարհի գործող չեմպիոնները՝ գերմանացիները, նույնիսկ չկարողացան Մունդիալում դուրս գալ խմբից և ժամանակից շուտ թողեցին պայքարը:

Sky Sports-ը հաղորդում է, որ Յոահիմ Լյովը տեղեկացրել է Գերմանական ֆուտբոլային միությանը մինչև վերջ պայմանագրով նախատեսված ժամկետն աշխատելու ցանկության մասին։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին նրա համաձայնագիրը երկարաձգվել էր մինչև 2022 թվականը։

Ֆեդերացիայի ղեկավարները հավանություն են տվել գլխավոր մարզչի որոշմանը։ Այսպիսով Լյովը կմնա իր պաշտոնում՝ չնայած ձախողված Մունդիալին։ Ավելի վաղ Լյովը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Գերմանիայի հավաքականում պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենան։