«Բարսելոնայի» թանգարանում հարկ չեն համարել ներկայացնել Ռոնալդուի վերջին երկու Ոսկե գնդակները

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Արքայական գավաթի խաղարկությունում և Իսպանիայի երիտասարդական առաջնությունում։ Մրցանակները հիմա ցուցադրված են կատալոնացիների թանգարանում։ Բացի մրցանակներից թանգարանում կա նաև պատմության անկյուն, որտեղ նշված են «Ոսկե գնդակի» դափնեկիրների անունները:

Հատուկ պատվանդանը տեղեկացնում է այցելուներին, որ «Բարսելոնայի» խաղացողներն ամենաշատն են արժանացել «Ոսկե գնդակին»՝ 11 անգամ։ Նշված է, որ «Միլանի», «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» խաղացողներն այս մրցանակին են արժանացել ութական անգամ։ Բայց նշված չէ, որ 2016 և 2017 թվականներին այդ մրցանակին է արժանացել Կրիշտիանու Ռոնալդուն։