«Բարսելոնան» շարունակում է Վիլիանի հարցով բանակցությունները

«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները «Չելսիի» եզրային կիսապաշտպան Վիլիանին ձեռք բերելու համար, չնայած 50 միլիոն ֆունտի առաջարկության մերժմանը։ Անցած շաբաթ Daily Mail պարբերականը հաղորդել էր, որ Կապույտները հրաժարվել են «Բարսելոնային» վաճառել Բրազիլիայի հավաքականի խաղացողին 50 միլիոն ֆունտով։ Sky Sports-ը հաստատում է, որ այդ առաջարկությունն իրոք մերժվել է, սակայն Վիլիանի տրանսֆերի հարցով կողմերի միջև երեք ամիս առաջ սկսված բանակցությունները շարունակվում են մինչ օրս։

Ըստ երևույթին «Չելսին» դեմ չէ վաճառել խաղացողին, որը հաջորդ ամիս կդառնա 30 տարեկան, բայց լավ փոխհատուցման հույս ունի։ Այս հարցում Կապույտներին կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով