Մահրեզը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մահրեզը չի եղել արձակուրդից վերադարձած «Լեսթերի» ֆուտբոլիստների շարքում։ Սա վկայում է այն մասին, որ Ալժիրի հավաքականի խաղացողի վերաբերյալ «Սիթիի» և «Լեսթերի» միջև բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Իսկ ահա այսօր Sky Sports-ը հաստատում է, որ գործարքը մոտ է ավարտին։ Ըստ երևույթին «Լեսթերը» որպես փոխհատուցում կստանա մոտ 60 միլիոն ֆունտ, այսինքն՝ 80 միլիոն ֆունտից շատ ավելի պակաս, ինչպես սկզբում իրենց աստղին գնահատել էին «Աղվեսները»։

Ընթացիկ շաբաթվա վերջում 27-ամյա Մահրեզը բուժզննում կանցնի «Սիթիում» և պայմանագիր կկնքի ակումբի հետ։