Սոլոմոն Իմե Ուդոն տեղափոխվեց «Բանանց»

Գյումրիի «Շիրակից» հեռացած Սոլոմոն Իմե Ուդոն համալրել է Երևանի «Բանանցի» շարքերը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

- Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը,- նշել է Սլոմոն Իմե Ուդոն՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

- Սոլոմոն Իմե Ուդոյի հնարավորություններին քաջ ծանոթ եմ Հայաստանի առաջնությունում նրա մրցելույթներից: Նա աչքի է ընկնում բացարձակ կարգապահությամբ և հստակ կատարում է մարզչական առաջադրանքները: Լավ ֆուտբոլային դպրոց անցած երիտասարդ ֆուտբոլիստ է և շատ կարևոր է, որ նա ադապտացված է Հայաստանի առաջնությանը,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հատկանշական է, որ նիգերիացի Սոլոմոնը Իմո Ուդոն տարիներ առաջ փորձաշրջան անցել է «Բանանցում», սակայն ակումբը հրաժարվել էր նրա ծառայություններից: