Բիելսա. «Գվարդիոլան վերջին տասնամյակի հանճարն է»

 

Արգենտինացի մասնագետ Մարսելո Բիելսան պատասխանել է իր հասցեին հնչած Պեպ Գվարդիոլայի գովեստի խոսքերին։ Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր, որ Բիելսան իր կուռքն է և իրենց սերնդի լավագույն մարզիչներից մեկը։ Իր հերթին Բիելսան նույն կերպ հաճոյախոսել է գործընկերոջ հասցեին.

- Իմ կարծիքով Պեպ Գվարդիոլան վերջին տասնամյակի հանճարն է: Նա «Մանչեսթեր Սիթիում» աննկարագրելի գեղեցկության համակարգ ստեղծեց։ Իսկ ի՞նչ արեցին մյուս մասնագետները։ Պեպին նմանակելու փոխարեն սկսեցին քննադատել նրան,- արգենտինացուն է մեջբերում SFR Sport-ը։

Անգլիական մամուլի տեղեկություններով Բիելսան կարող է գլխավորել «Լիդս Յունայթեդը»: