Սարին ցանկանում է գլխավորել «Չելսին»

«Նապոլիից» հեռացած Մաուրիցիո Սարին մերժել է «Պարի Սեն Ժերմենի» առաջարկությունը: Նա ցանկանում է աշխատել «Չելսիում»։ Մարզչի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Մարկո Բրաչին, պատմել է, որ 59-ամյա մարզիչը մերժել է բոլոր առաջարկությունները, որպեսզի աշխատանքի անցնի «Չելսիում»։

- Սարին պահանջարկ ուներ նաև Ռուսաստանից Նա շատ էր հետաքրքրված «Չելսիում» աշխատանքով, քանի որ ուզում էր անպայման Անգլիայում կարիերան շարունակել։ «Չելսին» կատարյալ թիմ է Սարիի համար։ Նրանք ունեն Վիլիանի և Ազարի պես խաղացողներ։ Սարին չէր պատկերացնում իրենց «Պարի Սեն Ժերմենի» ղեկին։ Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ասաց, որ ֆրանսիական ակումբը հետաքրքրվում էր իր ծառայություններով, բայց ինքը հարմար չէ այդ ակումբին. «Ես չեմ կարող այնպիսի թիմ մարզել, որտեղ դաշտի կենտրոնում հանդես են գալիս Ռաբիոն, Վերատին և Մոտան։ Նրանք չեն վազում, չեն համապատասխանում իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը»,- ասել է Սարիի ընկերը:

Սարին այն մարզիչը չէ, որը կարող է բոլոր թիմերին հարմար լինել։ Ոչ բոլոր ակումբները թույլ կտան ծխել մարզումների ժամանակ, հանդերձարանում և նույնիսկ ինքնաթիռում։ Նա ռոմատիկ խաղաոճի վերջին ներկայացուցիչն է։ Ես վստահ եմ՝ Սարին ոչ մեկի համար չի փոխվի,- ասել է Բրաչին AreaNapoli.it-ին։