Կեյլոր Նավաս. «Ռեալի» երկրպագուները չեն ուզում, որ ես հեռանամ»

Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահը պատմել է թիմի երկրպագուների հետ հանդիպման մասին.

- Երկրպագուները շատ բարի են իմ հանդեպ։ Թիմում ինչ իրավիճակ էլ լինի՝ նրանք աջակցում են ինձ։ Մարզադաշտում միշտ լսում եմ խրախուսական բացականչություններ։ Երկրպագուներն ինձ դիմավորեցին օդանավակայանում։ Նրանք խնդրեցին, որ չհեռանամ «Ռեալից»։ Ես ինքս էլ չեմ ուզում հեռանալ։ Մինչև 2020 թվականը պայմանագիր ունեմ։ Ես երջանիկ եմ «Ռեալում» և չեմ պատրաստվում ոչինչ փոխել,- ասել է Նավասը: