Յայա Տուրեն Սալահին և Նեյմարին չի ընդգրկել գալիք Մունդիալի խորհրդանշական հավաքականում

Կոտ-դ’Իվուարի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն կազմել է գալիք Մունդիալին նախապատրաստվող խաղացողների խորհրդանշական հավաքականը, հաղորդում է Daily Mail-ը։

Տուրեի հավաքականում տեղ չեն գտել «Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ինչպես նաև «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահը։

Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիա), Բենջամեն Մենդի («Մանչեսթեր Սիթի», Ֆրանսիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա), Կայլ Ուոկեր («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Կազեմիրո («Ռեալ», Բրազիլիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Կիլիան Մբապե («Պարի Սեն-Ժերմեն», Ֆրանսիա), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)։