Իվան Ռակիտիչ. «Մեսիին հարկավոր չէ Աշխարհի առաջնության գավաթը լավագույնը լինելու համար»

Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում գալիք Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Իվան Ռակիտիչը հարցազրույց է տվել և պատասխանել է նաև Լիոնել Մեսսիի մասին հարցերին:

- Նա անկասկած արժանի է Աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Ֆուտբոլը թենիս չէ․ չես կարող Մեսսիին ճնշման տակ դնել՝ ասելով, որ նա մենակ պետք է Աշխարհի առաջնությունում հաղթի։ Նա իսկապես արժանի է դրան, բայց 32 երկիր կա, որ նույն երազանքն ունեն։ Եթե նա հաղթի վերջում, բոլորս երջանիկ կլինենք նրա համար։ Սակայն, նրա պատմությունը չի փոխվելու՝ անկախ նրանից՝ կհաղթի, թե ոչ։ Եթե դու լավագույնն ես, ապա նշանակություն չունի մեկ տիտղոս ես նվաճել, թե 50,000։ Մեկ Աշխարհի գավաթը չի փոխի Լեո Մեսսիի նշանակությունը ֆուտբոլի համար,- ասել է Ռակիտիչը: