«Ալաշկերտը» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից. Հավանական մրցակիցներն ու անցկացման կարգը

Հայտնի են այն թիմերի անունները, որոնք կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերին: Թիմերի ցուցակում փոփոխություն կամ փոփոխություններ տեղի կունենան և որակավորված թիմը կամ թիմերը մրցաշարին մասնակցելու արտոնագիր կստանան միայն այն դեպքում, եթե նրանց վերջին բողոքարկումը չի մերժվի մարզական արբիտրաժային դատարանի կողմից:

Որակավորման փուլին մասնակցելու իրավունք ստացած թիմերը բաժանված են երկու զամբյուղի: Եվրագավաթների առաջին մրցաշրջանն է նոր ֆորմատով, որը նախատեսված է 2018-2021 թվականների համար: Բոլոր թիմերը, որոնք դուրս կմնան Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերից հնարավորություն կստանան պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Ինչպես Չեմպիոնների լիգայի, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունը կունենա նախնական փուլ: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ, երրորդ և չորրորդ փուլերը բաժանված են երկու մասի. Մեկը չեմպիոնների, մյուսը ոչ չեմպիոնների համար:

Չնայած նրան, որ նոր կանոնը չի պահանջում թիմերին բաշխել տարածաշրջաններով, ինչպես դա արվում էր 2009 թվականից, ՈւԵՖԱ-ն մինչ օրս չի հրաժարվում դրանից մեկնարկային փուլերում: Ընդհանուր մոտեցումը հետևյալն է` հյուսիս-կենտրոն-հարավ, բայց կոնկրետ որևէ կանոն չի կիրառվում:

Խաղարկության գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» պայքարը կսկսի խմբային փուլից, հետևաբար վարկանիշային աղյուսակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնող երկրի (Չեխիա) չեմպիոնն իրավունք է ստանում միանալ պայքարին խմբային փուլից, 13-րդ տեղում գտնվող երկրի (Հոլանդիա) չեմպիոնը կխաղա որակավորման չորրորդ փուլից, 15-րդ տեղում գտնվող երկրի (Ավստրիա) չեմպիոնը կխաղա որակավորման երրորդ փուլից, իսկ 18-րդ և 19-րդ տեղերում գտնվող երկրների (Դանիա և Բելառուս) չեմպիոնները հնարավորություն կունենան պայքարը սկսել որակավորման երկրորդ փուլից:

Եվրոպայի լիգայի խաղարկության չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոն» խաղալու է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և պայքարը կսկսի խմբային փուլից, հետաբար վարկանիշային աղյուսակում 5-րդ տեղը զբաղեցնող երկրի (Ֆրանիսա) երրորդ թիմը միանգամից պայքարը կսկսի խմբային փուլից: Սա նշանակում է, որ Թուրքիայի ու Չեխիայի փոխչեմպիոնները կարող են պայքարը սկսել որակավորման երրորդ փուլից:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման նախնական փուլն իրենից մինի-մրցաշար է հիշեցնում: Այն կանցկացվի Ջիբրալթարում և կազմված կլինի երեք խաղից, երկու կիսաեզրափակչից ու եզրափակչից:

Նախնական փուլի հաղթողը ըստ ամենայնի կմիանա որակավորման առաջին փուլի առաջին զամբյուղի մասնակիցներին առավելագույն գործակցով և պատճառն այն է, որ որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու ավելի շուտ, քան պարզ կդառնա նախնական փուլի հաղթողի անունը:

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի Երևանի «Ալաշկերտը» և պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից: Թիմն ընդգրկված է երկրորդ զամբյուղում և մրցելու է առաջին զամբյուղի թիմերից որևէ մեկի հետ:

Թիմեր, որոնք պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից

2018/19 թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլը կտևի երկու ամսից ավելից, 53 թիմ կանցկացնի 91 հանդիպում:

Նախնական փուլ

Վիճակահանություն. 12 հունիսի
Խաղեր. 26 և 29 հունիսի

Թիմեր. 4
Արդեն հայտնի են. 4

* Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան Ջիբրալթարում:

Ինչ է լինելու

Նոր մինի-մրցաշար, որը տեղի կունենա Ջիբրալթարում: Վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 12-ին և կորոշի կիսաեզրափակիչների զույգերին: Հաղթողները կմրցեն եզրափակչում հունիսի 29-ին: Հաղթող թիմն իրավունք կստանա մասնակցել որակավորման առաջին փուլին:

Պարտվողները` կիսաեզրափակչի երկու մասնակիցն ու եզրափակչի մասնակիցը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում:

Որակավորման առաջին փուլ

Վիճակահանությունը. 19 հունիսի
Խաղեր. 10/11 և 17/18 հուլիսի

Թիմեր. 32
Արդեն հայտնի են. 31
Հայտնի չեն. 1 (Նախնական փուլի հաղթողը)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 16 դիմակայություն: Հաղթողները կշարունակեն պայքարը Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում:

Որակավորման երկրորդ փուլ

Այս փուլում ընթացքը բաժանվում է երկու ճանապարհի. Չեմպոինների ու լիգաների ներկայացուցիչների: Չեմպիոնների ճանապարհը երկրների չեմպիոնների համար, լիգաների ներկայացուցիչների ճանապարհը մնացած բոլոր թիմերի համար:

Վիճակահանությունը. 19 июня
Խաղեր. 24/25 հուլիսի և 31 հուլիսի/1 օգոստոսի

Չեմպիոնների ճանապարհ

Թիմեր. 20
Արդեն հայտնի են. 4
Հայտնի չեն. 16 (որակավորման առաջին փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 10 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն Չեմպիոնների ճանապարհի որակավորման երրորդ փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի որակավորման երրորդ փուլում:

Լիգաների ներկայացուցիչների ճանապարհ

Թիմեր. 4
Հայտնի են. 4
Հայտնի չեն. 0

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 2 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն լիգաների ներկայացուցիչների ճանապարհի որակավորման երրորդ փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության հիմնական ճանապարհի որակավորման երրորդ փուլում:

Որակավորման երրորդ փուլ

Վիճակահանությունը. 23 հուլիսի
Խաղեր. 7/8 և 14 օգոստոսի

Չեմպիոնների ճանապարհ

Թիմեր. 12
Հայտնի են. 2
Հայտնի չեն. 10 (Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 6 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն Չեմպիոնների ճանապարհի փլեյ-օֆֆ փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի փլեյ-օֆֆ փուլում:

Լիգաների ներկայացուցիչների ճանապարհ

Թիմեր. 8
Հայտնի են. 6
Հայտնի չեն. 2 (Լիգաների ներկայացուցիչների ճանապարհի որակավորման երկրորդ փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 4 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն լիգաների ներկայացուցիչների ճանապարհի փլեյ-օֆֆ փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում:

Փլեյ-օֆֆ փուլ

Վիճակահանությունը. 6 օգոստոսի
Խաղեր. 21/22 և 28/29 օգոստոսի

Չեմպիոնների ճանապարհ

Թիմեր. 8
Հայտնի են. 2
Հայտնի չեն. 6 (Չեմպիոնների ճանապարհի որակավորման երրորդ փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 4 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն խմբային փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում

Լիգաների ներկայացուցիչների ճանապարհ

Թիմեր. 4
Հայտնի են. 0
Հայտնի չեն. 4 (Լիգաների ներկայացուցիչների ճանապարհի որակավորման երրորդ փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 2 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն խմբային փուլում:

Պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում: