«Փյունիկը», «Բանանցն» ու «Գանձասար-Կապանը» պայքարը կսկսեն ԵԼ-ի որակավորման առաջին փուլից. Հավանական մրցակիցներն ու անցկացման կարգը

Հայտնի է այն թիմերի անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլերին: Հարկ է նշել, որ որակավորված թիմերը կստանան եվրագավաթներին մասնակցելու արտոնագիր, եթե նրանց վերջին բողոքարկումը չի մերժվի մարզական արբիտրաժային դատարանի կողմից:

Շուտով կմեկնարկի եվրագավաթների առաջին մրցաշրջանը նոր ֆորմատով, որը նախատեսված է 2018-2021 թվականների համար: Բոլոր թիմերը, որոնք դուրս կմնան Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերից հնարավորություն կստանան պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Ինչպես Չեմպիոնների լիգայի, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունները կունենա նախնական փուլեր:

Չնայած նրան, որ նոր կանոնը չի պահանջում թիմերին բաշխել տարածաշրջաններով, ինչպես դա արվում էր 2009 թվականից, ՈւԵՖԱ-ն մինչ օրս չի հրաժարվում դրանից: Ընդհանուր մոտեցումը հետևյալն է` հյուսիս-կենտրոն-հարավ, բայց կոնկրետ որևէ կանոն չի կիրառվում:

Եվրոպայի լիգայի խաղարկության հաղթողը միանգամից հնարավորություն է ստանում մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և պայքարը կսկսի խմբային փուլից, այդ պատճառով Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում մնում է ազատ տեղ: Դա նշանակում է, որ վարկանիշային աղյուսակում 18-րդ տեղում գտնվող երկրի գավաթակիրը (Դանիա) իրավունք կստանա պայքարը սկսել որակավորման երրորդ փուլից, վարկանիշային աղյուսակում 25-րդ երկրի գավաթակիրը (Նորվեգիա) կխաղա որակավորման երկրորդ փուլից, իսկ 50-րդ և 51-րդ տեղերում գտնվող երկրների գավաթակիրները (Ուելս և Ֆարերներ) պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից:

Մինչ այդ տեղի կունենան Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման նախնական փուլի խաղերը, որին կմասնակցի 14 թիմ:

Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա մինչև պարզ կդառնան նախնական փուլի արդյունքները:

Հարկ է նշել, որ Հայաստանը երեք թիմով կներկայանա Եվրոպայի լիգայի խաղարկությունում և երեքն էլ պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից: Գյումրիի «Շիրակը» հրաժարվել է մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլին և նրա փոխարեն կխաղա Երևանի «Փյունիկը» (2.250 գործակից), սա արդեն հաստատվել է: Բացի «Փյունիկից» պայքարը որակավորման փուլից կսկսեն Երևանի «Բանանցն» (0.975 գործակից),  ու «Գանձասար-Կապանը» (0.975 գործակից): Հայկական թիմերն ընդգրկված են երկրորդ զամբյուղում, հետևաբար մրցելու են առաջին զամբյուղի թիմերի հետ:

Թիմեր, որոնք պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից

2018/19 թթ. մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլը կտևի երկու ամսից ավելից, 178 թիմ կանցկացնեն 314 հանդիպում:

Նախնական փուլ

Վիճակահանությունը. 12 հունիսի
Հանդիպումները. 28 հունիսի և 5 հուլիսի

Թիմեր. 14
Հայտնի են. 14

Ինչ է լինելու

Երկու հանդիպումից բաղկացած յոթ դիմակայություն: Հաղթողները կնվաճեն որակավորման առաջին փուլի ուղեգիր, պարտվողները դուրս կմնան պայքարից:

Որակավորման առաջին փուլ

Վիճակահանությունը. 20 հունիսի
Խաղեր. 12 և 19 հուլիսի

Թիմեր. 94
Հայտնի են. 87
Հայտնի չեն. 7 (նախնական փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու հանդիպումից բաղկացած 47 դիմակայություն: Հաղթողները կնվաճեն որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Պարտվողները դուրս կմնան պայքարից:

Որակավորման երկրորդ փուլ

Այս փուլում ընթացքը բաժանվում է երկու ճանապարհի. Չեմպիոնների և հիմնական: Չեմպիոնների ճանապարհը` երկրների չեմպիոնների համար է, որոնք դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման տարբեր փուլերից: Հիմնական ճանապարհն այն թիմերի համար է, որոնք այս փուլում խաղալու իրավունք են ստացել միանգամից և մի քանի թիմերի համար, որոնք դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից լիգաների ներկայացուցիչների ճանապարհի շրջանակներում:

Չեմպիոնների ճանապարհ

Վիճակահանությունը. 19 հունիսի
Խաղեր. 26 հուլիսի և 2 օգոստոսի

Թիմեր. 19
Հայտնի են. 0
Հայտնի չեն. 19 (16 թիմ, որոնք դուրս կմնան Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, 3 թիմ, որոնք պարտվել են Չեմպիոնների լիգայի խաղարկության նախնական փուլում)

Ինչ է լինելու

Սկզբում տեղի կունենա լրացուցիչ վիճակահանություն և հայտնի կդառնա այն թիմի անունը, որը միանգամից կստանա որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Դրանից հետո կմնա 18 թիմ, տեղի կունենա երկու խաղից բաղկացած 9 դիմակայություն: հաղթողները կնվաճեն որակավորման երրորդ փուլի ուղեգիր, պարտվողները դուրս կմնան պայքարից:

Հիմնական ճանապարհ

Վիճակահանությունը. 20 հունիսի
Խաղեր. 26 հուլիսի և 2 օգոստոսի

Թիմեր. 74
Հայտնի են. 27
Հայտնի չեն. 47 (որակավորման առաջին փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 37 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն որակավորման երրորդ փուլի հիմնական ճանապարհով: Պարտվողները դուրս կմնան պայքարից:

Որակավորման երրորդ փուլ

Վիճակահանությունը. 23 հուլիսի
Խաղեր. 9 և 16 օգոստոսի

Չեմպիոնների ճանապարհ

Թիմեր. 20
Հայտնի են. 0
Հայտնի չեն. 20 (10 թիմ, որոնք կհաղթեց Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում, 10 թիմ, որոնք կպարտվեն Չեմպիոնների լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 10 դիմակայություն: Հաղթողները պայքարը կշարունակեն Չեմպիոնների ճանապարհի փեյ-օֆֆ փուլում: Պարտվողները դուրս կմնան պայքարից:

Հիմանակն ճանապարհ

Թիմեր. 52
Հայտնի են. 13
Հայտնի չեն. 39 (37 թիմ, որոնք կհաղթեն Հիմնական ճանապարհի որակավորման երկրորդ փուլում, 2 թիմ, որոնք կպարտվեն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգաների ներկայացուցիչների ճանապարհի որակավորման երկրորդ փուլում)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 26 դիմակայություն: Հաղթողները կշարունակեն պայքարը Հիմնական ճանապարհի փլեյ-օֆֆ փուլում: Պարտվողները դուրս կմնան պայքարից:

Փլեյ-օֆֆ փուլ

Վիճակահանությունը. 6 օգոստոսի
Խաղեր. 23 և 30 օգոստոսի

Չեմպիոնների ճանապարհ

Թիմեր. 16
Հայտնի են. 0
Հայտնի չեն. 16 (10 թիմ, որոնք կհաղթեց Չեմպիոնների ճանապարհի որակավորման երրորդ փուլում, 6 թիմ, որոնք կպարտվեն Չեմպիոնների լիգայի խաղարկության Չեմպիոնների ճանապարհի որակավորման երրորդ փուլում)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 8 դիմակայություն: Հաղթողները կնվաճեն խմբային փուլի ուղեգիր, պարտվողները դուրս կմնան պայքարից:

Հիմնական ճանապարհ

Թիմեր. 26
Հայտնի են. 0
Հայտնի չեն. 26 (Հիմնական ճանապարհի որակավորման երրորդ փուլի հաղթողները)

Ինչ է լինելու

Երկու խաղից բաղկացած 13 դիմակայություն: Հաղթողները կնվաճեն խմբային փուլի ուղեգիր, պարտվողները դուրս կմնան պայքարից:

Լուսանկարը` «Փյունիկի» ֆեյսբուքյան էջի