Լուիշ Ֆիգու. «Հուսով եմ Մեսսին կօգտագործի իր հնարավորությունը»

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն կերկրպագի Լիոնել Մեսսիին աշխարհի առաջնության ժամանակ։

Ֆիգուն հանդես է եկել «Բարսելոնայում» Լիոնելի գալուց 4 տարի առաջ։ Հետագայում Լեոն շատ մրցանակներ է նվաճել ակումբային մակարդակում, բայց Արգենտինայի հավաքականի հետ այդպես էլ չի կարողացել նույնքան լավ արդյունքների հասնել, ինչի համար շատ են քննադատում ֆուտբոլիստին։ Ֆիգուն հաջողություն է մաղթել Մեսիին գալիք առաջնությունում:

- Սա մրցանակի համար Մեսսիի վերջին հնարավորությունն է։ Նա ողջ ուժերը կներդնի, որպեսզի հաղթի հավաքականի հետ։ Հուսով եմ՝ Մեսսին հրաշալի մարզավիճակում է։ Ավագը կարևոր դերակատարություն ունի խաղադաշտում: Մունդիալում ես կերկրպագեմ Լեոյին։ Պորտուգալիայի հավաքակա՞նը։ Այս հավաքականը դեռ ժամանակ կունենա հաղթելու, իսկ Մեսսին՝ ոչ,- ասել է Ֆիգուն։