Միչել Սալգադո. «Ապշած եմ, որ քննադատում են Ռամոսին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն պաշտպանել է նախկին թիմակից Սերխիո Ռամոսին, որին շատ են քննադատում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչից հետո։ Նրան մեղադրում են Մոհամեդ Սալահին միտումնավոր վնասվածք հասցնելու մեջ։ 

-Ես վստահ եմ, որ քննադատությունը չի ազդի Սերխիոյի վրա։ Նա բավականաչափ հզոր է, որպեսզի հաղթահարի այդ իրավիճակը։ Ապշած եմ այն մարդկանց վրա, որոնք քննադատում են Ռամոսին։ Դա աբսուրդ է։ Առաջին. ես գտնում եմ, որ խախտումը միտումնավոր չի արվել։ Սալահը պարզապես անհաջող վայր ընկավ։ Երկրորդ. նույնիսկ եթե Ռամոսը միտումնավոր այդպես վարվեց, ապա մտածեք, թե ինչում եք մեղադրում ֆուտբոլիստին։ Նրանում, որ նա տառացիորեն հաղթանա՞կ ապահովեց «Ռեալին»։ Դա նույնն է, ինչ Գարեթ Բեյլին մեղադրել դուբլ կատարելու մեջ։

Ես Սալահի երկրպագուն եմ։ Բայց ավաղ, «Լիվերպուլի» համար նա չափազանց կարևոր խաղացող է։ Դա վնասում է և թիմին, և Սալահին,- ասել է Սալգադոն։