Պաուլո Դիբալա. «Ուրախ կլինեմ, եթե Պոգբան վերադառնա «Յուվենտուս»

Ավելի վաղ հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը դժգոհ է Ժոզե Մոուրինյոյի վերաբերմունքից և ուզում է ամռանը հեռանալ թիմից։

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է Պոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին, որը հանդես է եկել թուրինյան ակումբում 2012-2016 թվականներին։

- Ես Պոգբայի հետ լավ հարաբերություններ էի պահպանում նույնիսկ «Յունայթեդ» նրա տեղափոխվելուց հետո։ Ինձ դուր էր գալիս նրա հետ խաղալը, մենք լրացնում էինք մեկս մյուսին։ Երջանիկ կլինեմ, եթե նա վերադառնա «Յուվենտուս»,- ասել է Դիբալան TyC Sports-ի հետ հարցազրույցում։