«Տոտենհեմը» կարող է վերադառնալ «Ուեմբլի»

«Տոտենհեմը» կարող է վերադառնալ «Ուեմբլի», եթե նոր մարզադաշտի շահագործումը ձգձգվի։ Այս պահին 3 հազար մարդ է ներգրավված ակումբի 62-հազարանոց մարզադաշտի շինարարական աշխատանքներում, բայց շահագործման հանձնման ժամկետը կարող է ձգձգվել։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Տոտենհեմը» նախապես պայմանավորվել է Պրեմիեր լիգայի հետ, որ հաջորդ մրցաշրջանում թիմը խաղերի մի մասը կանցկացնի մրցակիցների հարկի տակ, որպեսզի աշխատողները հասցնեն ավարտել շինարարությունը։ Բայց Պրեմիեր լիգան պատրաստ չէ հանուն «Տոտենհեմի» արմատապես փոխել գրաֆիկը, և մրցաշրջանի մեկնարկին երեք արտագնա հանդիպումն առավելագույնն է, ինչ կարող է առաջարկել։ Եթե այդ ժամանակահատվածը բավարար չլինի՝ «Տոտենհեմը» կարող է դիմել Պրեմիեր լիգային, որպեսզի մրցաշրջանի մեկնարկին տնային մի քանի հանդիպում անցկացնի «Ուեմբլիում»։