Ինյեստայի հարցազրույցի ժամանակ ցավալի դեպք է տեղի ունեցել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ակումբի մարզաբազայում հրաժեշտի հարցազրույց է տվել, որին ներկա են եղել երկրպագուներ: Մարզաբազայի ժամանակավոր տրիբունան փլվել է, հաղորդում է Marca-ն։ Պատահարի արդյունքում տուժել է 18 մարդ։

Փլուզման պատճառն այն է, որ տրիբունան չի կարողացել պահել այնտեղ հավաքված մարդկանց ծանրությունը։ Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։ Յոթ մարդու հենց տեղում են օգնություն ցուցաբերել, իսկ մյուսները հիվանդանոցում են։ Այս փաստի առիթով կատարվում է հետաքննություն։