Դել Պիերոն հաջողություն է մաղթել Մանչինիին Իտալիայի հավաքականում

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում Մանչինիի նշանակումը։ Նա հաջողություններ է մաղթել նոր մարզչին։

- Ռոբերտո Մանչինիին արդեն ծանոթ են այն հույզերը, երբ որպես խաղացող հրավեր էր ստանում Իտալիայի հավաքականից։ Վերապրելով այդ զգացումները որպես մարզիչ նա ինչ-որ բացառիկ ապրումներ է ունենում։ Ամեն օր չէ, որ այդպիսի իրադարձություններ են կատարվում։ Հաջողություն,- գրել է Դել Պիերոն իր Թվիթերում։

Մանչինիի պայմանագիրն ազգային թիմի հետ երկու տարով է։