Արիգո Սակի. «Այս խաղաոճով Ալեգրին հաջողություն չի ունենա Եվրոպայում»

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին գտնում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի վաստակն անվիճելի է, բայց այդ խաղաոճով ակումբը ոչնչի չի հասնի եվրագավաթներում։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» նվաճեց յոթերորդ սկուդետոն անընդմեջ, չորսը՝ Ալեգրիի օրոք։

- «Յուվենտուսը» հանդես է գալիս իտալական ֆուտբոլին բնորոշ խաղաոճով: Ալեգրին սեփական խաղաոճն ունի, բայց դրա շնորհիվ չի կարող հաղթել եվրագավաթներում։ Միլանում որոշակի պատմություն ունեցող հզոր ակումբ ունեինք։ Դա բավարար չէր, որպեսզի հաղթեինք։ Մենք պետք է հաղթեինք ու համոզեինք մարդկանց։ Հաղթում է նա, ով ավելի լավ է խաղում։ Դա Սերիա «А»-ի ամենահետաքրքիր մրցաշրջաններից մեկն էր։ Չորս թե հինգ թիմ պայքարում էր հաղթանակի համար։ Ալեգրին լավ խաղացողներ ունի, բայց դեռ չի հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում,- Սակիին է մեջբերում Radio 24-ը։