Մոտ օրերս Բերիցոն կգլխավորի «Ատլետիկը»

Մոտ օրերս «Սելտայի» և «Սևիլիայի» նախկին մարզիչ Էդուարդո Բերիցոն կնշանակվի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Բերիցոն դարձավ այդ պաշտոնի հիմնական թեկնածուն այն բանից հետո, երբ «Ատլետիկի» նախագահ Ժոզու Ուրուտիան հայտարարեց, որ ներկայիս մարզիչ Խոսե Անխել Զիգանդան չի աշխատի հաջորդ մրցաշրջանում։

NBC Sports-ի տեղեկություններով Լա լիգայում աշխատելու մեծ փորձ ունեցող Բերիցոն մոտ օրերս պայմանագիր կկնքի բասկերի հետ։