Բենիտես. «Նապոլիին» անհրաժեշտ է հաղթողի մտածելակերպ»

«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մրցաշրջանի արդյունքներով գնահատել է թիմի կատարած աշխատանքը։ Սերիա «А»-ում չեմպիոնության համար մղվող պայքարում նեապոլցիները զիջեցին «Յուվենտուսին»։

- «Նապոլիի» շատ խաղացողներ, որոնք հինգ տարի միասին են հանդես եկել, միմյանց հասկանալու առումով առավելություն ունեն։ Սարիի օրոք թիմը լավ տեսք ուներ։ Գուցե նրանք ոչ մի մրցանակ չեն շահել այն պատճառով, որ «Յուվենտուսն» էր շատ հզոր։ Նրանք կարողանում են տրանսֆերային պատուհանի ժամանակ էլ ավելի ամրապնդվել։ Իսկ «Նապոլիում» ամեն ինչ այլ է. որակ ապահովելու համար պետք է ռիսկի դիմել։

Դուք պետք է հաղթողի մտածելակերպ ունենաք, որովհետև՝ երբ ճնշման եք ենթարկվում, ավելի շատ փորձառություն ունեցողները կարող են փոխել իրավիճակը,- Բենիտեսին է մեջբերում CalcioNapoli24-ը։