Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռոբերտո Մանչինիին։ Երեքշաբթի Հռոմում պայմանագիր կկնքեն մասնագետի հետ, հաղորդում է Sky Sport Italia-ն։
53-ամյա Մանչինին խզել է պայմանագիրը «Զենիթի» հետ՝ երկկողմ համաձայնությամբ։ Մանչինին Ռուսաստանում աշխատեց մեկ մրցաշրջան։ Ինչպես նշել է Մանչինին՝ ինքը երեք ամիս առաջ էր որոշել հեռանալ ակումբից։