Ռուբեն Հայրապետյանը` «Շիրակի» և հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին (Տեսանյութ)

Այսօր Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով մասնավորապես հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձություններին կապված պայմանավորված խաղ կազմակերպելու հարցին:

Վերջին իրադարձությունների մասին. Մեր պարագայում նման արարք կատարվել է «Շիրակ» ակումբի կողմից, «Բանանցը» դիմել է ՀՖՖ-ին: Ես իհարկե շատ ցավում եմ, Շիրակն ինձ համար կարևոր ռեգիոն է: Առաջինը որոշում եմ կայացրել ակադեմիան կառուցել Գյումրիում: Բոլորը փորձում են ինձ մեղադրել ամեն ինչում, բայց երբ որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել հօգուտ հայկական ֆուտբոլի, կրկին սկսում են մեղադրել մեզ: «Շիրակ» ակումբի բոլոր երկրպագուներին հավաստացիանում եմ, որ նրանց դեմ ոչինչ չունենք, հակառակը: Մենք առավելագույնն ամեն ինչ անելու ենք, որ աջակցենք «Շիրակին» ու նրա մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստներին: Գյումրին համարում եմ ֆուտբոլային ռեգիոն, Գյումրին հանդիսանելու է մեր ֆուտբոլային դարբնոցը: Մենք վեց ակումբ ունենք, որի միայն մեկի ղեկավարն է, որ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար է ակումբ պահում: Մնացածը ոչ մի քաղաքական դիվիդենտներ ստանալու համար ակումբ չեն պահում, կոչ եմ անում բոլորն ուշադրություն դարձնել թե ինչու է այդ աղմուկը բարձրացրել: «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ԿԿ-ն պետք է ընթացք չտա՞ր: Մենք ի՞նչ պետք է անենք, մեղադրում են ինչու չենք դիմել իրավապահ մարմիններին: Մենք ինչո՞ւ պետք է դիմեինք, եթե իրավապահ մարմինները կցանկանան զբաղվել գործով, թող բարի լինեն վերցնեն անեն: Այս աղմուկը ճիշտ չէ, իրականում կայացվել է որոշում, պատժամիջոց, ԿԿ-ն առավելագույն մեղմ պատիժ է կիրառել: Բոլորդ գիտեք ՈւԵՖԱ-ն ինչպես է պատժում և դա չի նշանակում, որ դեռ չեն պատժվելու:

Մասնավորապես ԿԿ-ն որոշում է կայացրել պատժել «Շիրակին» համաձայն կանոնակարգի 12 հոդված 1-ին կետի, որը խաղ կազմակերպելու մասին է, իսն նույն հոդվածի 2-րդ կետը պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի մասին է: Հանդիպումն ամեն դեպքում կայացել է, իսկ խնդիրը կարծես կանխվել է դրանից առաջ: Football365.am-ի այս դիտարկմանը ֆեդերացիայի նախագահը ասաց հետևյալը:

- Սկսեմ նրանից, որ ՀՖՖ ԿԿ-ն հեռախոսազրույց է ունեցել, կան բազմաթիվ փաստեր, ձայնագրություններ, ֆուտբոլիստի դիմումը, հաղորդագրություններ իրար մեջ, բոլոր փաստերը գոյություն ունեն: Արարքը հենց դա է, ոչ թե կանխել են, այլ իրականում կաշառքի փաստը գրված է դիմումի մեջ, որ 1000 դոլարը տվել է, մնացածը խաղից հետո պետք է տա: Ձայնագրության մեջ ակնհայտ ասում է, որ դու ինձ մի անգամ խաբել ես, հիմա էլ կխաբես գումարը միանգամից տուր: Ի՞նչ է նշանակում դու ինձ մի անգամ խաբել ես, այսինքն էլի՞ է եղել նման դեպք: Կարո՞ղ ենք հիմա այդպես մտածել: Սրանք մանրամասներ են, հիմա բողոքարկել են նրանք: Կարող է իրականում  մենք սխա՞լ ենք արել: Ի՞նչ են աղմուկ հանում, բողոքարկման կոմիտե կա, Լոզանի դատարան կա: Ինչո՞ւ են հիմա նման աղմուկ բարձրացնում: Թող մարմինները, որոնց պարտականություններն են, թող նրանք զբաղվեն:  

 Շարունակելով թեման Ռուբեն Հայրապետյանն ասել է

- «Բանանցը» դիմել է ինձ որպես ՀՖՖ նախագահ, որ դիմումը, ձայնագրությունը, վիդեո, աուդիո, ինչպես կարող եք հասկացեք, այդ ամենը բերել են ՀՖՖ և գնացել են: ՀՖՖ ԿԿ-ն կատարել է իր պարտականությունը և հայտարարել, որ տեղի է ունեցել նման բան: Հիմա թե իրավապահ մարմինները կփորձեն զբաղվել հարցով թե ոչ նրան գործն է: Մի շաբաթ է խնդիրը քննարկում են: Խոսքը գնում է «Բանանց» ու «Շիրակ» ակումբների մասին, ՀՖՖ-ն, ես որպես նախագահ մակագրել եմ դիմումը, ԿԿ-ն կատարել է իր պարտականությունը: Եթե եղել է հանցագործություն, թող իրավապահ մարմինները զբաղվեն: Եթե սկսեն զբաղվել ու դիմեն, մենք կտրամադրենք փաստաթղթերը: Իմ կարծիքով «Բանանցը» պետք է դիմեր: