Football Leaks-ի բացահայտումը. Մխիթարյանը շաբաթական ստանում է 144 հազար ֆունտ, թիվը կհասնի 240 հազար ֆունտի, եթե..

Բրիտանական Sportsmail պարբերականը, հղում անելով Football Leaks-ին, ներկայացրել է Անգլիայի Պրենիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների գործող պայմանագրերի մանրամասները: Մասնավորապես խոսքը գնում է բոնուսների մասին, որոնք նախատեսված են պայմանագրերով: Մանրամասներ են հայտնի դարձել նաև Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից: Ըստ աղբյուրի` «Արսենալը» պետք է կրկնապատկի Մխիթարյանի աշխատավարձը, եթե կողմերը որոշեն երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:

Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 144 հազար ֆունտ: Թիվը կհասնի 240 հազար ֆունտի, եթե «Արսենալը» համաձայնության գա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում: Բացի դրանից եղել է հավատարմության բոնուս 8,65 միլիոն ֆունտի չափով: