Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, կա 6 նորեկ

Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

  • Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
  • Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
  • Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
  • Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
  • Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
  • Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
  • Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
  • Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա
  • Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
  • Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
  • Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)
  • Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)
  • Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
  • Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
  • Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
  • Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)
  • Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)