ԱՊԼ ակումբները դեմ են քվեարկել հաջորդ մրցաշրջանից տեսակրկնությունների համակարգի կիրառմանը

Պրեմիեր լիգայի ակումբները որոշել են շարունակել տեսակրկնությունների փորձարկումները 2018/19 մրցաշրջանում։ Այս որոշումը կայացվել է անգլիական ֆուտբոլում տեսակրկնությունների համակարգը կիրառելուց հետո մանրազնին քննարկումների արդյունքում։

Ակումբները պայմանավորվել են, որ մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը կկիրառվի փորձարկումը, որպեսզի բարելավվի համակարգը, հատկապես այն, ինչը վերաբերում է մարզադաշտի ներսում հաղորդակցությանը։

Պրեմիեր լիգան նաև խնդրում է, որպեսզի համակարգն ավելի ինտենսիվ օգտագործվի Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկություններում։