ՖԻՖԱ-ն հրավիրում է առաջատար գործակալներին քննարկումների

 

Առաջատար ֆուտբոլային գործակալները քննարկումներ են անցկացնելու ՖԻՖԱ-ի հետ՝ ֆուտբոլային միջնորդների գործունեությունը պարզեցնելու նպատակով:

 ՖԻՖԱ-ն Sky Sports-ի հետ զրույցում հաստատել է, որ հրավիրել է մի խումբ գործակալների քննարկումներ անցկացնելու համար: 

Անցած տարվա նոյեմբերին ՖԻՖԱ-ն ձեռնարկել է փոփոխություններ տրանսֆերային համակարգում և ցանկանում է լսել առաջատար գործակալների կարծիքը: 

Այդ հանդիպման անհրաժեշտությունն առաջացացել է նաև այն պատճառով, որ Պրեմիեր Լիգայի ակումբները պատրաստվում են հանդիպում անցկացնել, քաննարկել և գտնել գործակալների ազդեցությունը սահմանափակելու ճանապարհները: 

Հունվարին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պարզաբանեց, որ նա ուզում է սահմանափակել այն, ինչը նա կոչել է «մեծ գումարները, որոնք դուրս են հոսում ֆուտբոլից»: 

«Գործակալներին վճարվող գումարները շարունակում են աճել, – ասել է Ինֆանտինոն: «Այդ փոխանցումները միշտ չէ, որ կատարվում են բացեիբաց և շատ հարցեր են առաջացնում»: 

«Մենք պետք է քննարկենք այդ դեպքերը: Ինձ պետք է, որ բոլոր հաշվարկները և վճարումները լինեն կենտրոնացված: Դա մեր պարտականությունն է, որպես համաշխարհային ֆուտբոլի գերատեսչության»: 

Անցած շաբաթ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ անցած տարի անգլիական ակումբները վճարել են գործակալներին 211 մլն. ֆունտ: Այդ թիվը 37 մլն. ֆունտով ավել է, քան երկու տարի առաջ գործակալներին վճարած գումարները:

 Միևնույն ժամանակ ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ 2013-ից մինչև 2017թթ. գործակալներին վճարվել է ընդհանուր առմամբ 2.6 մլրդ ֆունտ: