2017 թ. լավագույնները ստացան իրենց մրցանակները (տեսանյութ)

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Մրցանակները և պատվոգրերը հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վարազդատ Հարոյանը ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Տիգրան Բարսեղյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Հենրիխ Մխիթարյանը:

Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել ֆուտբոլիստներին:

Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ