Ֆուտզալի Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 14-րդ տուր

Մարտի 9-ից 11-ը կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: «Լեոն» ջախջախեց ՇՊՀ-ին 16:2 հաշվով, «Արմենիա Թրավելը» սեփական հարկի տակ պարտվեց «Շիրակ ՖԱ»-ին 5:6 հաշվով: «Չարբախը» պարտության մատնեց ՎՊՀ-ին 13:7 հաշվով, իսկ «Ալավերդի»-«Կապան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: