Ձոլա. «Չելսին» այնպիսի խաղացողներ ունի, որոնք դուր չեն գալիս «Բարսելոնային»

«Չելսիի» լեգենդ Ջանֆրանկո Ձոլան գտնում է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում լոնդոնցիները շանսեր ունեն հաղթահարել «Բարսելոնային» սեփական մարզադաշտում 1-1 խաղից հետո։

«Առաջին 1-1 խաղից հետո դժվար է Բարսելոնայում ելույթ ունենալը։ Բայց «Չելսին» լավ խաղացողներով հզոր թիմ է։ Ես կարծում եմ՝ նրանք կարող են գալ ու զարմացնել «Բարսելոնային»։ Նրանք այնպիսի որակներով օժտված խաղացողներ ունեն, որոնք դուր չեն գալիս «Բարսելոնային»։ Այնպես որ՝ դեռ ոչինչ վճռված չէ»,- Ձոլային է մեջբերում Goal-ը։