Կամպանայի լրագրողների միությունը դատապարտել է Սարրիի սեռական բնույթի մեկնաբանությունները

Կամպանայի լրագրողների միությունը դատապարտել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի սեռական բնույթի մեկնաբանությունները կին լրագրողի հասցեին։ «Ինտերի» հետ հանդիպումից հետո (0-0) Սարրին շատ կոպիտ է պատասխանել մրցաշարային աղյուսակի դասավորությունը մեկնաբանելու աղջկա խնդրանքին։

«Դուք համակրելի աղջիկ եք, ուստի ձեզ չեմ ուղարկի….,»- ասել է Սարրին։

-  Դա սեռական բնույթի անընդունելի արտահայտություն էր։ Սարրին ներողություն է խնդրել, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ մարզչի գռեհիկ բառապաշարի և լրագրողների ու կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր գործընկեր Տիտտի Իմպրոտային, ով ողջ Իտալիայից հաղորդագրություններ է ստանում, որոնցում մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում նրան»,- Միության ղեկավար Օտավիլ Լուկարելիին է մեջբերում FCInter1908.it-ը։