Կրիշտիանու Ռոնալդու. Յուրաքանչյուրը նվազագույն բարիքների իրավունք ունի

Ներքնազգեստի սեփական հոսքագծի շնորհանդեսի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր ճոխ կյանքի մասին։

«Ինձ համար երբեք շատ փող վաստակելը նպատակ չի եղել։ Ես զբաղվում եմ ֆուտբոլով, որովհետև դա ինձ շատ է դուր գալիս։ Ես ավտոմեքենաների հավաքածու ունեմ, բայց ես դա պարծենելու համար չեմ անում։ Պարզապես ինձ դուր են գալիս որոշ ավտոմեքենաներ, և ես ուզում եմ, որպեսզի դրանք դեռ երկար ժամանակ ծառայեն, այլ ոչ թե ջարդվեն կամ էլ մասնատվեն։

Տարրական բարիքներ կան, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է ունենա։ Օրինակ՝ ինձ համար այդպիսի բարիք են ականջակալը, գեղեցիկ ժամացույցը, բուրումնավետ օծանելիքը և լավ ներքնազգեստը։ Ես հետաքրքրվում եմ նորաձևությամբ, ուստի շատ փող եմ ներդնում հագուստի արտադրության մեջ։

Հագուստը չպետք է թանկ լինի, այլ՝ հարմար։ Հատկապես մարզիկների համար դա շատ կարևոր է։ Մի անգամ «Սպորտինգում» մեզ համար ահավոր կիսավարտիքներ կարեցին, որոնք հարում էին մեր ազդրերը։ Անհնար էր վազել»,- մեկնաբանել է Ռոնալդուն։