Զիդան. Ֆուտբոլից հասկացող մարդիկ կարող են նկատել, որ Բենզեման հրաշալի է

Մամուլը շարունակում է քննադատել «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային նրա ցածր արդյունավետության համար։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին Բլանկոսի 32 հանդիպումներում ընդամենը 8 գոլ է խփել։

«Ես չեմ որոշելու՝ արդարացի՞ է արդյոք Բենզեմայի հասցեին քննադատությունը, թե՝ ոչ։ Ինձ հետաքրքրում է միայն նրա խաղը։ Իհարկե կցանկանայի, որպեսզի Քարիմն ավելի շատ գոլ խփեր, բայց առանց դրա էլ նա շատ է օգնում թիմին։

Ինձ պետք չէ որևէ մեկին ինչ-որ բանում համոզել։ Այն մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլից, տեսնում են, որ Բենզեման շատ լավն է։ Միշտ էլ կան այնպիսի խաղացողներ, որոնք կարող են մարդկանց դուր գալ, կամ էլ՝ ոչ։

Բենզեման արդեն 9 տարի «Ռեալում» է, նա ինձ շատ է դուր գալիս։ Նրա սահմանած ռեկորդները ինքնին վկայում են իրենց մասին։ Քարիմին քննադատում են, որովհետև նա քիչ է գոլ խփում, բայց նա թիմի համար շատ աշխատանք է կատարում»։