«Զարյայի» գլխավոր տնօրեն. «Պայմանները, որոնք ներկայացրել էին Պետրոս Ավետիսյանի հետ կապված, մեզ համար այնքան էլ ընդունելի չէին»

«Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը, պատասխանելով երկրպագուների հարցերին, անդրադարձել է նաև Երևանի «Փյունիկի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Պետրոս Ավետիսյանին: Ուկրաինական ակումբը հետաքրքրված էր երիտասարդ խաղացողի ծառայություններով:

- Ինչ վերաբերում է Պետրոս Ավետիսյանին, ապա մեր ներկայացուցիչները հետևել են այդ ֆուտբոլիստի խաղին, բանակցել նրա ակումբի հետ, սակայն այն պայմանները, որոնք ներկայացրել էին, մեզ համար այնքան էլ ընդունելի չէին,- ասել է Ռաֆաիլովը: