Հենրիխ Մխիթարյան. Ես ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու

 

Տպավորություն էր ստեղծվել, որ «Արսենալը» և Հենրիխ Մխիթարյանը ցանկանում էին լավագույն ձևով դուրս գալ վատ իրավիճակից, որը ստեղծվել էր Ալեքսիս Սանչեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկությունից:

«Արսենալից» հեռանալու Սանչեսի նպատակամղվածության պատճառով, ակումբը հայտնվեց անհարմար վիճակում, իսկ «Յունայթեդը» մտադիր էր քննարկել Սանչեսի ձեռքբերումը և առաջարկել էր փոխարինել չիլիացուն Մխիթարյանի հետ, ինչը նշանակում էր, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստը այլևս ապագա չունի «Օլդ Թրաֆորդում»:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտավախություն էր հայտնել, որ Մխիթարյանը կարող է ընկճված լինել Մոուրինյոյի վերաբերմունքից: Այս մրցաշրջանում Հենրիխը դուրս եկավ «Յունայթեդի» մեկնարկային կազմում առաջին 18 խաղերից 14-ում, հաջորդ 15-ում՝ միայն երկուսում, միաժամանակ արժանանալով Մոուրինյոյի քննադատությանը:

«Յունայթեդի» մարզիչը չէր կարող խոչնդոտել Հենրիխի տեղափոխությանը: «Կարո՞ղ էր նա ավելի լավ խաղալ: Կարո՞ղ էի ես ստանալ ավելին իրենից: Հավանաբար», – ասել էր պորտուգալացին գործարքի ավարտից հետո: «Կարո՞ղ էր նա մի քիչ էլ սպասել և ավելի ընտելանալ թիմին: Կարող է: Բայց ես չեմ զղջում»:

«Արսենալ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը իր առաջին հարցազրույցում, որը տվել էր ոչ «Արսենալի» մեդիային, չի ցանկացել մեկնաբանել տարբեր շշուկներ և պատրաստվում է հյուսիսլոնդոնյան դերբիին:

«Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել: Չեմ ուզում մեղադրել ոչ մեկին, ես ուրախ եմ, որ այդ շրջանն արդեն անցյալում է: Իմ կյանքում, իմ ֆուտբոլային կարիերայում սկսվում է նոր էջ և ես ուրախ եմ, որ այստեղ եմ»:

«Իհարկե, ես ցանկանում եմ հասնել ավելիին, քան Մանչեսթերում: Ես ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու: Ես պետք է անեմ առավելագույնը և տեսնենք ինչ կստացվի»:

Հետադարձ հայացք գցենք Հենրիխի կարիերային « Յունայթեդում»: Դանդաղ մեկնարկից հետո, Մխիթարյանն ավարտեց իր առաջին մրցաշրջանը 12 գոլով 45 խաղում, խաղալով առանցքային դեր Եվրոպա Լիգայում և դառնալով «կարիճի» հարվածով փայլուն գոլի հեղինակ: 

«Արսենալի» կազմում առաջին խաղում Հենրիխը դուրս եկավ փոխարինման, իսկ «Էվերտոնի» հետ խաղում արդեն մեկնարկային կազմում էր և դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Արսենալը» հաղթեց 5:1 հաշվով: 

«Ես նախկինում ասել եմ, որ ուզում եմ խաղալ «Արսենալում»: Ինչու՞: Ինձ դուր էր գալիս «Արսենալի» խաղաոճը, ինձ դուր էր գալիս Արսեն Վենգերի վերաբերմունքը ֆուտբոլիստների նկատմամբ, ինձ դուր էր գալիս այն ամենն, ինչ կապված էր «Արսենալի» հետ»:

«Դա ուղղակի երազանք էր, դա պատճառ էր ասելու, ինչու՞ ոչ: Ես երկրպագում եմ «Արսենալին» և  ուզում եմ խաղալ այդ թիմում»:

«Արսենալում» Մխիթարյանին միացավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից»: 2013-ից 2016 թվականներին այդ զույգի գործողությունների շնորհիվ ստեղծված համագործակցության արդյունքնում գրանցվեց 121 գոլ և 80 գոլային փոխանցում:

Օբամեյանգը խոստովանել է, որ խոսել է Մխիթարյանի հետ «Էմիրեյթս» տեղափոխվելուց առաջ: «Ես չեմ բացելու բոլոր փակագծերը, որովհետև այդպես ճիշտ չի լինի, բայց, երբ ես ստորագրեցի պայմանագիրը «Արսենալի» հետ, ես խոսել եմ Օբամեյանգի հետ և ասել եմ, որ առաջին քայլն արված է, մնում է կատարել երկրորդը»:

«Կարծում եմ միայն կարելի էր երազել, որ մենք երբևէ միավորվելու ենք: Այժմ ես շատ ուրախ եմ: Ես շատ լավ գիտեմ իրեն, նա իմ լավագույն ընկերներից մեկն է և լավագույն թիմակիցն է, որը երբևէ եղել է»:

«Կարծում եմ երկրպագուները ուրախ են տեսնել իրեն «Արսենալի» մարզաշապիկով: Մենք լավ հասկանում ենք միմյանց խաղադաշտում և հաջորդ խաղերում մտադիր ենք ավելիին հասնել»:

Միայն երկու մարզումից հետո իրենք վերականգնեցին իրենց նախկին համագործակցությունը, որի արդյունքում ծնվեց Օբամեյանգի առաջին գոլը «Արսենալի» կազմում: Պետք է հաշվի առնել, որ «Տոտենհեմը» շատ ավելի լուրջ մրցակից է, քան «Էվերտոնը»:

«Ես շատ եմ կարդացել այդ դերբիի մասին: Ես արդեն երկար եմ խաղում Պրեմիեր Լիգայում այնպես որ գիտեմ այդ խաղի կարևորության մասին և պատրաստ եմ խաղալու»: