Կուրտուայի գործակալ. Կուրտուան շատ թանկ կարժենա «Ռեալին»

Տիբո Կուրտուայի գործակալը «յուղ է լցրել կրակին», ով չի թաքցնում «Ռեալի» հետ իր շփումները։ Հենց իսպանական գրանդն է այն թիմը, որի հետ են կապում «Չելսիի» դարպասապահի ապագան։

«Կուրտուա՞ն։ Ես միշտ շփվում եմ «Ռեալի» հետ։ Տիբոյի իրավիճակն այս պահին ասեկոսեների առարկա է, տեսնենք, թե ինչ տեղի կունենա ապագայում։ Իհարկե շատ ակումբներ կցանկանային իրենց կազմում ունենալ այդպիսի դարպասապահ, այդ թվում և՝ «Ռեալը»,- ասել է դարպասապահի գործակալը։- Հենց Կուրտուայի պես ֆուտբոլիստներն են կարողանում այնպես անել, որ թիմը շատ հանդիպումներ ու մրցանակներ է նվաճում։ Սակայն այդպիսի խաղացողները երբեք չեն կարող էժան լինել»։