Ինֆանտինո. Մարտի 3-ին կորոշենք տեսակրկնությունները ֆուտբոլի կանոններում ընդգրկելու հարցը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն չի թաքցնում. Ցյուրիխում պատրաստվում են նրան, որ VAR համակարգը (Մրցավարների տեսաօգնություն) կդառնա արդի ֆուտբոլի մի մասը։ Հաջորդ ամիս տեսակրկնությունները կարող են նոր կարգավիճակ ստանալ։ «Մարտի 3-ին կորոշենք՝ ընդգրկե՞լ տեսակրկնությունների համակարգը ֆուտբոլի կանոններում, արդյո՞ք այն կդառնա մրցավարների պաշտոնական օգնականը, թե ոչ։

2018-ին մենք չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ մարզադաշտում կամ էլ հեռուստաէկրանների առջև նստած մարդիկ մի քանի րոպե անց արդեն նայել են կրկնությունը հեռախոսով մեջ և իմացել, թե արդյոք սխալվե՞լ է մրցավարը, թե ոչ։ Իսկ մրցավարը մնում է միակ մարդը, որին չի հաջողվել տեսնել այդ դրվագը։

Եթե մենք հնարավորություն ունենք օգնել մրցավարներին, ապա անհրաժեշտ է այն օգտագործել»,- պաշտոնյային է մեջբերում AFP-ն։

Հիշեցնենք, որ VAR-տեխնոլոգիաների սկզբունքը նրանում է, որպեսզյի մրցավարի երկու օգնականները մոնիտորի միջոցով վերահսկեն դաշտում կատարվող իրադարձություններին, իսկ հետո այդ մասին հաղորդեն գլխավոր մրցավարին, եթե նկատել են, որ վերջինս սխալ որոշում է կայացրել։