Դավիթ Մանոյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը: Ակումբի պաշտոնակայն կայքը հայտնում է, որ «Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում:

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: