Լուիս Էնրիկեն բացառել է «Չելսին» գլխավորել մրցաշրջանի ընթացքում

Ընդհանուր առմամբ 7-1 «Բորնմուտից» և «Ուոթֆորդից» կրած ջախջախիչ պարտություններից հետո Կապույտների ղեկավար Անտոնիո Կոնտեն շատ մեծ ճնշման տակ է հայտնվել, իսկ մամուլը սկսել է գուշակել, թե արդյոք իտալացին կհեռանա՞ մոտ ժամանակներս, թե կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։

Որոշ հեղինակավոր պարբերականների տեղեկությունները հաստատելով Evening Standard-ը հաղորդում է, որ առայժմ Կոնտեին չի սպառնում աշխատանքից ազատումը։ Մի շարք կարևորագույն հանդիպումների նախօրեին, ներառյալ՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Բարսելոնայի» հետ դիմակայությունը, «Չելսին» չի պատրաստվում արմատական փոփոխություններ կատարել։

Հաղորդվում է նաև, որ Կապույտները պարզապես չեն կարողանա Էնրիկեին իրենց կողմը գրավել, եթե որոշեն անմիջապես հրաժեշտ տալ Կոնտեին։

Լուիսը Անտոնիո Կոնտեի փոխարինողի գլխավոր թեկնածուն է, բայց չի շտապում վերադառնալ աշխատանքի և դառնալ ճգնաժամային մենեջեր։

47-ամյա իսպանացին առաջվա պես մտադիր է հանգստանալ մինչև մայիս, որից հետո պատրաստ կլինի «Չելսիում» կամ էլ որևէ այլ տեղ քննարկել իր նշանակումը։ Բացի դրանից «Բարսելոնայից» Էնրիկեի 3 առանցքային օգնականներ այս պահին աշխատում են «Սելտայում», և առանց նրանց Լուիսը պատրաստ չէ աշխատել։