Զեեդորֆ. Նորեկ մարզչի համար Զիդանը ոգեշնչման աղբյուր է

«Դեպորտիվոյի» նոր գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանին իր համար օրինակ է համարում։

«Զիդանը ֆանտաստիկ օրինակ և ոգեշնչման աղբյուր է նորեկ մարզչի համար։ Թվում է, երբ գլխավորեց «Ռեալը», նա քիչ փորձ ուներ, քան ես ունեմ հիմա։ Բայց նրա անձը և խաղի ընկալումը առանցքային նշանակություն ունեցան հաջողություններում։

Հեշտ չէ լինել ֆուտբոլային մարզիչ, որովհետև մարզիչներն ավելի շատ են, քան թափուր աշխատատեղերը։ Այնպես որ՝ այդպիսի շանսերի համար պետք է երախտապարտ լինել»,- Զեեդորֆին է մեջբերում Football Espana-ն։