Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Գավաթի խաղարկության խաղացանկերում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես, մարտի 24-ին և 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացնելու է ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: Այդ հանդիպումների անցկացման պատճառով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը մեկնարկելու է փետրվարի 28-ին: