Ուեյն Ռունի. «Մխիթարյանը «Մանչեսթերում» չէր ստանում այն ազատությունը, որն իրեն հարկավոր էր»

Ուեյն Ռունիի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ լիովին դրսևորել իրեն «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ իրեն ազատություն չէր տրվել՝ իր ողջ ունակությունները ցուցադրելու համար: 

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 18 ամիսների ընթացքում Հենրիխն անցկացրել է 26 հանդիպում և վերջերս տեղափոխվել է «Արսենալ»: 

Խոսելով Monday Night Football ծրագրի ընթացքում, Ռունին ասել է. «Նախորդ մրցաշրջանում ես տեսել եմ թե ինչքան է նա մարզվում, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է»: 

«Կարծում եմ, որ «Մանչեսթերում» նա չէր ստանում այն ազատությունը, որն իրեն հարկավոր էր, որը նա ուներ Դորտմունդում և ընտելացել էր թիմի խաղաոճին»: 

««Արսենալում» իր շուրջը կան այն ֆուտբոլիստները, որոնց հետ նա հաջողությամբ խաղարկում է գնդակը: Նա ստեղծում է գոլեր և խփում է գոլեր»: 

«Էվերտոնի» հետ խաղում Մխիթարյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Արսենալը» հաղթեց 5:1 հաշվով: