Հենրիխ Մխիթարյան. Շատ երջանիկ եմ, ոչ միայն նրա համար, որ գոլային փոխանցումներ կատարեցի, այլ որ հաղթանակ տոնեցինք


Առաջին մեկնաբանությունները խաղից հետո

Հենրիխ Մխիթարյան. Շատ երջանիկ եմ, ոչ միայն նրա համար, որ գոլային փոխանցումներ կատարեցի, այլ որ հաղթանակ տոնեցինք: Մենք լավ հարձակողական խաղ ցուցադրեցինք և արդեն առաջին կեսում արդյունք ապահովեցինք: Հիմա պետք է կենտրոնանանք առաջիկա խաղերի վրա:

Աարոն Ռեմզի. Մենք Միկիի և Օբիի ժամանելով՝ պատրաստ ենք պայքարել բարձր տեղերի համար: Այսօր տեսանք նրանց առաջին ներդրումը:

ԱՐՍԵՆԱԼԻ նախկին լեգենդար պաշտպան Մարտին Քիոուն. Մխիթարյանը այսօր ցույց տվեց, թե որքան սխալ էր Մոուրինյոն: Հավատացեք, Արսենը գիտի ինչպես օգտագործել Միկիի նման ֆուտբոլիստներին: Նա այսօր փայլուն էր:

Արսեն Վենգեր. Տպավորություն էր, որ մեր նորեկները վաղուց մեզ հետ են մարզվում: Առաջին րոպեից նրանք մեր թիմի մի մասնիկն էին և մենք համոզվեցինք, որ ճիշտ որոշում ենք կայացրել նրանց հրավիրելով: Միկին այսօր հրաշալի էր, Օբամեյանգը գոլ խփեց, բայց դեռ լիովին չէր ապաքինվել:

Image may contain: 2 people, text