Էլարդայսը հաստատել է, որ Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերտոն»

Այս ձմեռ Ուոլկոտը հավանաբար կհեռանա «Արսենալից», որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ունենա աշխարհի առաջնության նախօրեին։ Շատ հավանական է, որ Թեոն կարիերան շարունակի «Էվերտոնում»։

«Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք հետաքրքրված ենք Ուոլկոտի տրանսֆերով,- ասել է Հիրիկների գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը։- Եթե մեզ հաջողվի ձեռք բերել նրան՝ ես շատ գոհ կլինեմ։ Բնականաբար, այս պահին բանակցություններ են ընթանում և ամենակարևորը դրանք հաջողությամբ ավարտելն է։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա Թեոն հրաշալի ամրապնդում կլինի մեր թիմի գրոհային գծում»։

Նախկինում հաղորդվել էր, որ «Էվերտոնը» պատրաստ է Թեոյի համար վճարել 20 մլն ֆունտ։